Չինաստանը դարձել է Ռուսաստանի գլխավոր միջազգային գիտական գործընկերը
Գիտություն և Մշակույթ
Չինացի գիտնականները 2024 թվականի արդյունքներով առաջին տեղն են զբաղեցրել ռուսաստանցի հետազոտողների արտասահմանյան համահեղինակների շարքում։ Այս մասին հայտնում է «Ведомости. Наука»-ն՝ հղում անելով Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի տվյալներին։
Scopus գիտական շտեմարանի տվյալներով՝ ռուսաստանցի գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ համատեղ հրապարակել են 19 299 գիտական աշխատանք, որոնցից 4 160-ը՝ չինացի հետազոտողների մասնակցությամբ։ Այսպիսով, Չինաստանին բաժին է ընկել միջազգային համատեղ հրապարակումների գրեթե 22 տոկոսը։
Մինչև 2022 թվականը ռուսաստանցի գիտնականների հիմնական արտասահմանյան գործընկերներն էին Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետազոտողները։ Այժմ առաջատար դիրքը զբաղեցնում է Չինաստանը։ Միաժամանակ աճել է համագործակցությունը նաև Հնդկաստանի, Իրանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Վիետնամի, Պարսից ծոցի երկրների, Բելառուսի և Ղազախստանի գիտնականների հետ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)