Ալկոհոլիզմի հիմնական նշանները․ նարկոլոգը նշել է՝ երբ է պետք անհանգստանալ
Հասարակություն
Ալկոհոլի օգտագործած քանակը վերահսկելու անկարողությունը, խմիչքի որակի նկատմամբ անտարբերությունն ու կախվածության փաստի ժխտումը կարող են վկայել ալկոհոլիզմի մասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է բարձրագույն կարգի բժիշկ-նարկոլոգ Անդրեյ Սերգեևը։
Մասնագետի խոսքով՝ կախվածություն ունեցող մարդը հաճախ պնդում է, որ ցանկացած պահի կարող է հրաժարվել ալկոհոլից՝ չընդունելով խնդրի առկայությունը։ Ալկոհոլիզմի այլ կարևոր նշաններից են հիշողության ժամանակավոր կորուստները, ալկոհոլի նկատմամբ դիմադրողականության աճը և աբստինենտային համախտանիշի առաջացումը։
Բժիշկը նաև զգուշացրել է, որ ալկոհոլի կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի ցիռոզի, սրտանոթային հիվանդությունների և որոշ տեսակի քաղցկեղների զարգացման։ Ալկոհոլային կախվածության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)