Գիտնականները ստեղծել են ճկուն և լուսարձակող նոր նյութ․ այն կարող է կիրառվել «խելացի» հագուստում
Գիտություն և Մշակույթ
Ռուս գիտնականները մշակել են ճկուն լուսարձակող նյութերի ստացման նոր տեխնոլոգիա, որը կարող է կիրառվել ճկուն էկրանների, բժշկական սենսորների և «խելացի» հագուստի արտադրության մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Journal of Semiconductors գիտական ամսագրում հրապարակված հետազոտությանը։
Նոր մեթոդի առանձնահատկությունն այն է, որ լույս արձակող նանոմասնիկները ձևավորվում են անմիջապես պոլիմերային մանրաթելերի ներսում։ Այդ կերպ դրանք ավելի լավ են պաշտպանվում խոնավությունից, թթվածնից և ջերմությունից։ Հետազոտողների խոսքով՝ տեխնոլոգիան նաև համեմատաբար հեշտ է հարմարեցնել արդյունաբերական արտադրությանը։
Գիտնականների ստեղծած նյութը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ կանաչ լույս է արձակում և այդ հատկությունը կարող է պահպանել ավելի քան չորս տարի։ Հետագայում մասնագետները նախատեսում են ստանալ տեսանելի սպեկտրի տարբեր գույներով լուսարձակող նյութեր, ինչը կարող է հիմք դառնալ թեթև և ճկուն էկրանների ստեղծման համար։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)