Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել տիեզերքում սպառազինությունների կուտակումը
Աշխարհ
Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի իր սպառազինությունների կուտակումը և տիեզերքում ռազմական գործողությունների նախապատրաստումը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։
Երկուշաբթի օրը ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Տրոյ Մեյնկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ունի ուղեծրային զենք տիեզերքի վերահսկողության համար։
«Մենք կոչ ենք անում ամերիկյան կողմին դադարեցնել իր սպառազինությունների կուտակումը և տիեզերքում ռազմական գործողությունների նախապատրաստումը և պահպանել գլոբալ ռազմավարական կայունությունը կոնկրետ գործողությունների միջոցով», - ասել է դիվանագետը։
Գուո Ցզյակունը նշել է, որ Չինաստանը պաշտպանում է տիեզերքի խաղաղ օգտագործումը և դեմ է դրա ռազմականացմանը և մարտադաշտի ու սպառազինությունների մրցավազքի վերածվելուն։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը