«Անհրաժեշտ քայլերն արել ենք»․ Միրզոյանը՝ Գանձասարի շուրջ Ադրբեջանի քայլերի մասին
Արտաքին Քաղաքական
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Գանձասարում տեղի ունեցածից հետո իր ղեկավարած գերատեսչությունն անհրաժեշտ քայլերն արել է։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։
Հիշեցնենք՝ անցած շաբաթվա վերջին օտարերկրյա դիվանագետներին Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում ուղեկցող Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պնդել էր, թե Գանձասարը հայկական, այլ ոչ թե աղվանական եկեղեցի է։ Նա նաև ծաղրական մեկնաբանություններ էր արել հայկական գրքերի վերաբերյալ։
«Ազատության» հարցին, թե ինչու ԱԳ նախարարությունը հայտարարությամբ հանդես չի եկել, Միրզոյանը նշել է, որ այդ հարցով կան ավելի մասնագիտացված մարմիններ։ Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն ներգրավված է եղել այցի գործընթացում և գոհ է Մատենադարանի դիրքորոշումից ու պահվածքից։
Միրզոյանը նաև չի համաձայնել լրագրողի դիտարկմանը, թե կատարված քայլերը բավարար չեն եղել։ Անդրադառնալով Բաքվի գործողությունների կառուցողական լինելուն՝ նա նշել է, որ դրանք չեն նպաստում խաղաղության ամրապնդմանը։
«Ակնհայտ է, որ սա հաստատված խաղաղությունը չի ամրապնդում, հակառակը՝ սնուցում է ինչ-որ բաներ, որ գուցե հնչում են ոչ այդքան լավատեսական կարծիքներ խաղաղության հետագա ճակատագրի վերաբերյալ։ Նման բաները ջուր են լցնում այդ ջրաղացին»,- ասել է Միրզոյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը