Ռուսաստանում ստեղծել են գերճշգրիտ հրացան, որը կարող է թիրախ խոցել մեծ հեռավորությունից
Ռուսաստան
Ռուսական ձեռնարկությունները մշակել և թողարկել են որսի ու սպորտային հրաձգության համար նախատեսված նոր հրաձգային համալիր, որն առանձնանում է բարձր ճշգրտությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի սպառազինության կլաստերի արդյունաբերական տնօրեն Բեկխան Օզդոևը։
Համալիրը ներառում է հրացան և դրա համար նախատեսված հզոր փամփուշտների շարք, որոնք ամբողջությամբ արտադրվում են Ռուսաստանում։ Օզդոևի խոսքով՝ նոր զենքը իր բնութագրերով համեմատելի է արտասահմանյան լավագույն օրինակների հետ և թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ կրակել նաև մեծ հեռավորություններից։
«Ռոստեխի» ներկայացուցիչը նշել է, որ թեև համալիրը նախատեսված է հիմնականում մարզիկների և որսորդների համար, դրա հնարավորությունները կարող են հետաքրքրել նաև հատուկ ծառայություններին և զինվորականներին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը