Միրզոյանն ու Բայրամովը այս ամիս կհանդիպեն Նյու Յորքում
Արտաքին Քաղաքական
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը նախատեսում են այս ամիս հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան հայտնել է Միրզոյանը։
«Մենք նախատեսում ենք Նյու Յորքում հանդիպել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, վերջնական պայմանավորվածություն չկա, գրաֆիկներից է պայմանավորված»,- ասել է Հայաստանի ԱԳ նախարարը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։
Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ հանդիպել են սեպտեմբերի սկզբին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Բայրամովը հանդիպումից հետո հայտնել էր, որ կողմերը մի շարք հարցերի շուրջ մտքեր են փոխանակել և առաջիկայում կրկին հանդիպելու են։
Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը