Սերբիան խոստացել է չխզել Ռուսաստանի հետ դարավոր կապերը
Աշխարհ
Սերբիան չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ ձևավորված դարավոր հարաբերություններից։ Այս մասին Եկատերինբուրգում անցկացվող Երիտասարդության միջազգային փառատոնի ժամանակ հայտարարել է Սերբիայի կառավարության հանրային և մշակութային դիվանագիտության գրասենյակի ղեկավար Առնո Գույոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գույոնի խոսքով՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը որոշել է չհետևել այն քաղաքականությանը, որը ենթադրում է Ռուսաստանի պատմության և մշակույթի մերժում ու ռուսների նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորում։ Նա ընդգծել է, որ Սերբիային և Ռուսաստանին կապում են բարեկամության բազմադարյա հարաբերություններ։
Ավելի վաղ Սերբիայի նախկին փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը հայտարարել էր, որ Բելգրադը չի ցանկանում դառնալ Արևմուտքի «խամաճիկը»։ Նրա խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Սերբիայի համար հնարավորություն են վերահաստատելու սեփական անկախ քաղաքականությունը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)