Լավրով. Ռուսաստանն ԱՄՆ-ին մանրամասն ներկայացնում է Ուկրաինայի հարցով իր դիրքորոշումը
Ռուսաստան
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին մանրամասն բացատրում է Ուկրաինայի հարցում իր դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի շուրջ իրավիճակին նվիրված դեսպանների «կլոր սեղանի» ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ ամերիկյան կողմը հասկանում է Ռուսաստանի ներկայացրած դիրքորոշումը։ Միաժամանակ նա նշել է, որ դժվար է կանխատեսել, թե այդ բացատրություններն ինչ ազդեցություն կունենան Վաշինգտոնի հետագա գործնական քայլերի վրա։
«Հույս ունեմ՝ նրանք հասկանում են, սակայն որքանով դա կազդի նրանց գործնական քայլերի վրա, դժվարանում եմ ասել»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)