Դուբայի ափերի մոտ նավի վնասվելուց հետո ռուս նավաստի է անհետ կորել
Համաշխարհային Մամուլ
Դուբայի ափերի մոտ նավի վնասվելուց հետո անձնակազմի անդամներից մեկը՝ Ռուսաստանի քաղաքացի, անհետ կորել է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Դուբայում ՌԴ գլխավոր հյուպատոս Մաքսիմ Վլադիմիրովը։
Նրա խոսքով՝ ներկայում որոնողական աշխատանքներ են իրականացվում՝ նավաստու գտնվելու վայրը պարզելու նպատակով։ Դեպքի և նավի վնասման հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է ԱՄԷ-ի իրավասու մարմինների և նավը ներկայացնող ընկերության հետ ու հետևում է իրավիճակի զարգացմանը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)