Աշխարհում վառելիքային ճգնաժամն արդեն սկսվել է․ WSJ
Տնտեսություն
Համաշխարհային վառելիքային ճգնաժամը, որի վտանգի մասին երկար ժամանակ զգուշացնում էին ամերիկյան նավթային ընկերությունների ղեկավարները, արդեն սկսվել է։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ոլորտի ներկայացուցիչներին։
Պարբերականի տվյալներով՝ աշխարհում վառելիքի առևտրային պաշարները նվազում են արդեն ավելի քան կես տարի, իսկ նավթի ռազմավարական պաշարների հետագա օգտագործման հնարավորությունները գրեթե սպառվել են։ Էներգետիկ ոլորտի փորձագետները զգուշացնում են, որ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հեռանկարի բացակայության դեպքում իրավիճակը կարող է ավելի սրվել։
Իրավիճակի վրա զգալի ազդեցություն է ունեցել նաև Օրմուզի նեղուցով նավարկության գրեթե ամբողջական դադարեցումը։ Այն համաշխարհային շուկա նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարման առանցքային ուղիներից է։ Ստեղծված իրավիճակի հետևանքով աշխարհի բազմաթիվ երկրներում վառելիքի գներն աճել են։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)