Թունավորման դեպքերից հետո դպրոցականների մոտ նորովիրուս է հայտնաբերվել
Ռուսաստան
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կանևսկի շրջանում վատ ինքնազգացողություն ունեցած դպրոցականների մոտ նորովիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով շրջանի վարչակազմին։
ՊՇՌ հետազոտությունների արդյունքում անչափահասների մոտ հաստատվել է նորովիրուս՝ տարածված աղիքային վարակներից մեկը, որը կարող է փոխանցվել կենցաղային շփման ճանապարհով։ Ավելի վաղ դեպքից հետո չորս երեխա հոսպիտալացվել էր, ևս 17-ը բուժում էին ստացել ամբուլատոր պայմաններում։ Հոսպիտալացված երեխաներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։
Դպրոցում ախտահանում է իրականացվել, վարակի օջախը տեղայնացվել է։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ վարակի հետագա տարածման վտանգը ցածր է, իսկ դասերն անցկացվում են սովորական ժամանակացույցով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)