Լավրով․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը
Ռուսաստան
Ռուսաստանը ցանկանում է ավարտել Ուկրաինայի շուրջ հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ցանկանում ենք ավարտել այս հակամարտությունը և գնահատում ենք մեր բարեկամների՝ կարգավորմանն աջակցելու ցանկությունը»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորմանը նվիրված դեսպանների «կլոր սեղանի» ժամանակ։
ՌԴ արտգործնախարարը նաև շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցելու հակամարտության կարգավորմանը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)