Հայտնաբերվել է թոքերի հազվադեպ հիվանդության բուժման նոր դեղամիջոց
Գիտություն և Մշակույթ
Ռուսաստանում գրանցվել է «Բոզենտան ՊՍԿ» (Бозентан ПСК) դեղամիջոցը, որը նախատեսված է թոքային զարկերակային հիպերտենզիայի՝ հազվադեպ և զարգացող հիվանդության բուժման համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «ՊՍԿ Ֆարմա» ընկերությանը։
Դեղամիջոցը բոզենտանի՝ Ռուսաստանում արտադրված առաջին ջեներիկն է դիսպերսվող հաբերի ձևով և կարող է կիրառվել երեք ամսականից սկսած։ Թոքային զարկերակային հիպերտենզիայի դեպքում բարձրանում է թոքերի արյունատար անոթներում ճնշումը, ինչը կարող է ծանրաբեռնել սրտի աշխատանքը։
Դեղամիջոցը թույլատրված է նաև որոշ չափահաս պացիենտների մոտ համակարգային սկլերոդերմիայի և մատների խոցերի բուժման համար։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)