«Ռուսաստանին խեղդելու փոխարեն՝ իրենք են խեղդվում»․ Լավրովը՝ Արևմուտքի պատժամիջոցների մասին
Աշխարհ
Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները ծանր հետևանքներ են առաջացրել հենց արևմտյան երկրների համար։ Այս մասին Ուկրաինայի կարգավորման հարցով դեսպանների կլոր սեղանի ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լավրովի խոսքով՝ պատժամիջոցների կիրառմանը զուգահեռ սկսվել են նաև համապատասխան իրավական գործընթացներ, սակայն սահմանափակումները ներդրվել են՝ չսպասելով դրանց արդյունքներին։
«Այն արդյունքները, որոնք արդեն բավարար քանակությամբ առկա են, ողբերգական են մեր արևմտյան գործընկերների համար»,- նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանի դեմ սահմանվել է ավելի քան 30 հազար պատժամիջոց, ինչը, նրա խոսքով, երկու անգամ գերազանցում է մյուս բոլոր երկրների նկատմամբ միասին կիրառված սահմանափակումների թիվը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)