Տարածված բակտերիան կարող է 1,6 անգամ մեծացնել աղիների քաղցկեղի վտանգը
Գիտություն և Մշակույթ
Helicobacter pylori (Հելիկոբակտեր պիլորի) բակտերիայով վարակված մարդկանց մոտ կոլոռեկտալ՝ հաստ և ուղիղ աղիների քաղցկեղի զարգացման վտանգը կարող է մոտ 1,6 անգամ բարձր լինել։ Այս մասին The Conversation-ին հայտնել է ուռուցքաբան Ջասթին Սթեբինգը՝ վկայակոչելով հետազոտությունների արդյունքները։
Մասնագետի խոսքով՝ Helicobacter pylori-ն տարածված վարակ է, որը կյանքի ընթացքում կարող է ախտահարել աշխարհի բնակչության մինչև 50 տոկոսին։ Բակտերիան վաղուց կապվում է ստամոքսի քաղցկեղի զարգացման հետ, իսկ նոր տվյալները վկայում են նաև աղիների քաղցկեղի հետ հնարավոր կապի մասին։
Միևնույն ժամանակ Սթեբինգը շեշտել է, որ բակտերիան չի կարելի համարել աղիների քաղցկեղի հիմնական պատճառ։ Հիվանդության զարգացման վրա կարող են ազդել նաև ծխելը, ալկոհոլի օգտագործումը, վերամշակված մսի հաճախակի օգտագործումը և ֆիզիկական ցածր ակտիվությունը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)