Ֆրանսիան կրկին դարձել է ռուսական գազի խոշորագույն գնորդը ԵՄ-ում
Աշխարհ
Ֆրանսիան հուլիսին 42%-ով ավելացրել է Ռուսաստանից գազի գնումները և մայիսից ի վեր առաջին անգամ կրկին դարձել ռուսական գազի խոշորագույն գնորդը Եվրամիության երկրների շարքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Եվրոստատի տվյալները։
Տարեկան կտրվածքով Ֆրանսիայի կողմից ռուսական գազի ներմուծումն աճել է 2,1 անգամ՝ հասնելով 364,9 մլն եվրոյի։ Ֆրանսիան Ռուսաստանից ներմուծում է բացառապես հեղուկացված բնական գազ (LNG)։
Երկրորդ տեղում Հունգարիան է՝ 171,4 մլն եվրոյի ներմուծմամբ, իսկ երրորդում՝ Հունաստանը՝ 132,4 մլն եվրոյով։ Ռուսական գազ են ներմուծել նաև Բուլղարիան, Բելգիան, Սլովակիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Պորտուգալիան։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)