Լեհաստանը լրացուցիչ զինուժ կտեղակայի Ուկրաինայի հետ սահմանին
Աշխարհ
Լեհաստանը պատրաստվում է լրացուցիչ զինուժ ներգրավել Ուկրաինայի հետ սահմանի պաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոյի հետ հանդիպումից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախարարի խոսքով՝ Ուկրաինայի հետ սահմանին անհրաժեշտ է ուժեղացնել սահմանապահ ծառայությունը։ Այդ նպատակով սահմանապահներին աջակցություն կցուցաբերեն ինչպես ինժեներական, այնպես էլ օպերատիվ զորքերը։
Կոսինյակ-Կամիշը նշել է, որ լեհական բանակն այսուհետ ավելի մեծ չափով է ներգրավվելու սահմանապահների աշխատանքին։ Նա հիշեցրել է, որ Լեհաստանն ավելի վաղ զինուժ էր տեղակայել նաև Բելառուսի հետ սահմանին՝ սահմանապահներին աջակցելու նպատակով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)