Ավելի քան 50 ձի են գողացել և մի մասին վաճառել երշիկ արտադրողներին․ հանցախմբի անդամների նկատմամբ դատավճիռ է կայացվել
Ռուսաստան
Կաբարդինո-Բալկարիայի և Կարաչայ-Չերքեզիայի չորս բնակիչներ դատապարտվել են ավելի քան 50 ձի գողանալու համար։ Գողացված կենդանիների ընդհանուր արժեքը գերազանցել է 8,5 մլն ռուբլին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կաբարդինո-Բալկարիայի դատախազությանը։
Դատարանի տվյալներով՝ տղամարդիկ 2019-2024 թվականներին ձիեր են գողացել Կաբարդինո-Բալկարիայի տարբեր շրջանների լեռնային արոտավայրերից։ Գողացված կենդանիների թվում եղել են նաև կաբարդինյան ցեղատեսակի տոհմային ձիեր։ Դրանց մի մասը հետագայում վաճառվել է երշիկեղեն արտադրողներին։
Մեղադրյալներից երեքը դատապարտվել են 2,5-ից մինչև 3,5 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում։ Չորրորդ տղամարդը, որը մասնակցել է մեկ հանցագործության, ստացել է 1,5 տարվա պայմանական ազատազրկում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)