ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է արել Գյումրիում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ
Հայաստան
Ռուսաստանը մտադիր է պահպանել Հայաստանի հետ կնքված երկկողմ համաձայնագրերը, որոնք կարգավորում են Հայաստանում ռուսական ռազմական կոնտինգենտի, այդ թվում՝ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հայաստանում ռուսական կոնտինգենտի ներկայությունը կարգավորվում է համապատասխան երկկողմ համաձայնագրերով։ Մեր կողմից մտադիր ենք պահպանել դրանք և ակնկալում ենք, որ պաշտոնական Երևանը ևս նույն մոտեցումը կունենա», — ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարությունն արել է Եկատերինբուրգում անցկացված արտագնա ճեպազրույցի ժամանակ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)