Ռուսական գազի հնարավոր թանկացումը «ապոկալիպտիկ սցենար» կլինի Հայաստանի համար․ ԿԲ նախագահ
Հայաստան
Ռուսաստանից մատակարարվող գազի գնի հնարավոր բարձրացումը Հայաստանի համար կարող է «ապոկալիպտիկ սցենար» դառնալ։ Այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, նրա խոսքերը փոխանցում է Sputnik-ը։
«Այս սցենարը ոչ A, ոչ էլ B տիպին է պատկանում, այլ X տիպի սցենար է։ Այն ենթադրում է ավելի ապոկալիպտիկ իրավիճակ, որի դեպքում մեր արձագանքը պետք է լինի անկախ և ոչ ստանդարտ», — ասել է Գալստյանը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական գազի գնի բարձրացման դեպքում հայկական կողմը ևս կարող է վերանայել այն ծառայությունների կամ հնարավորությունների արժեքը, որոնք մինչ այժմ անվճար են եղել։ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի տվյալներով՝ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)