Օձը հասել է բնակելի շենքի 7-րդ հարկ և խցանվել լոգարանում
Հասարակություն
Վլադիվոստոկում օձը հայտնվել է բնակելի շենքի յոթերորդ հարկում գտնվող բնակարանում և խցանվել լոգարանի տեխնիկական հատվածում։ Այս մասին հայտնում է Telegram-ի «112» ալիքը։
Բնակիչները նկատել են անկոչ «հյուրին» և օգնության կանչել փրկարարներին։ Ենթադրաբար լորտու տեսակի օձը սողոսկել է կոմունիկացիաների համար նախատեսված տեխնիկական անցքի մեջ և այլևս չի կարողացել ինքնուրույն դուրս գալ։
Փրկարարներին հաջողվել է դուրս բերել օձին, որից հետո այն տեղափոխել են անտառ և բաց թողել։ Թե ինչպես է օձը կարողացել հասնել շենքի յոթերորդ հարկ, առայժմ հայտնի չէ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)