Ռուսական Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչները հինգժամյա թռիչք են իրականացրել Բարենցի և Նորվեգական ծովերի վրայով
Ռուսաստան
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Տու-95ՄՍ ռազմավարական հրթիռակիրները պլանային թռիչք են իրականացրել Բարենցի և Նորվեգական ծովերի չեզոք ջրերի վրայով։ Թռիչքը տևել է շուրջ հինգ ժամ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Ռմբակոծիչներին ուղեկցել են Ռուսաստանի ռազմածովային ուժերի Սու-33 կործանիչները։ Երթուղու առանձին հատվածներում նրանց ուղեկցել են նաև օտարերկրյա պետությունների կործանիչներ։
ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ հեռահար ավիացիայի անձնակազմերը պարբերաբար թռիչքներ են իրականացնում Արկտիկայի, Հյուսիսային Ատլանտիկայի, Խաղաղ օվկիանոսի, ինչպես նաև Բալթիկ և Սև ծովերի չեզոք ջրերի վրայով՝ պահպանելով օդային տարածքի օգտագործման միջազգային կանոնները։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)