Կայա Կալասը անսպասելի հայտարարություն է արել
Աշխարհ
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ հնարավորության դեպքում պատրաստ է զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ֆիննական Yle հեռուստառադիոընկերությանը։
«Իհարկե, ես կխոսեմ, եթե նման հնարավորություն ստեղծվի», — ասել է Կալասը՝ պատասխանելով Պուտինի հնարավոր զանգի մասին հարցին։
Միաժամանակ նա ընդգծել է, որ չի աջակցում Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն Մոսկվայի պայմաններով։ Ավելի վաղ Կալասը նաև չէր բացառել, որ ապագայում կարող է ԵՄ-ի կողմից միջնորդի դեր ստանձնել հնարավոր երկխոսության շրջանակում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)