Պեսկովը կոչ է արել վերացնել նավթի մատակարարումների նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Տնտեսություն
Նավթի համաշխարհային շուկայում իրավիճակը կայունացնելու համար անհրաժեշտ է վերացնել նավթի և նավթամթերքի մատակարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել նավթատար տանկերների անվտանգ նավարկությունը, ինչպես նաև վերացնել էներգակիրների մատակարարումների նկատմամբ գործող սահմանափակումները։
Պեսկովը նշել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլև մյուս երկրներին, որոնց նավթի և նավթամթերքի մատակարարումները սահմանափակված են պատժամիջոցներով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)