Ատրակցիոնում զվարճանքը ողբերգական ավարտ է ունեցել․ կնոջ մազերը պոկվել են գլխամաշկի մեծ մասի հետ
Արտակարգ Պատահար
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում 25-ամյա կինը ծանր վնասվածքներ է ստացել տոնավաճառում՝ պտտվող անիվով զբոսանքի ժամանակ։ Այս մասին հայտնում է NDTV-ն։
Երբ ատրակցիոնը սկսել է արագություն հավաքել, կնոջ մազերը խճճվել են նստատեղի հետևում գտնվող պտտվող մեխանիզմի մեջ։ Ուժեղ քաշման հետևանքով մազերը պոկվել են գլխամաշկի մեծ մասի հետ։
Դեպքից հետո ոստիկաններին և տեղի բնակիչներին հաջողվել է կանգնեցնել ատրակցիոնն ու իջեցնել տուժածին։ Կինը տեղափոխվել է հիվանդանոց։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)