Գերմանիայում առաջարկել են Մերկելին և Շրյոդերին ներգրավել Ռուսաստանի հետ բանակցություններում
Աշխարհ
Գերմանիայի նախկին կանցլերներ Անգելա Մերկելը և Գերհարդ Շրյոդերը կարող են միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի հետ բանակցություններում՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման նպատակով։ Նման առաջարկով հանդես է եկել «Սառա Վագենկնեխտի միություն՝ հանուն բանականության և արդարության» կուսակցության հիմնադիր Սառա Վագենկնեխտը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վագենկնեխտի խոսքով՝ երկու նախկին կանցլերներն էլ ունեն բավարար քաղաքական հեղինակություն Մոսկվայի հետ երկխոսությունը վերսկսելու համար։ Նրա կարծիքով՝ դա կարող է նպաստել էսկալացիայի դադարեցմանը և Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։
Վագենկնեխտը նաև նշել է, որ Մերկելի և Շրյոդերի թեկնածությունները որպես հնարավոր միջնորդներ կարող է առաջադրել Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի նոր վարչապետը՝ երկրամասում կայանալիք ընտրություններից հետո։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)