«Իսկ ի՞նչ էիք սպասում՝ դուք կփակեք մեր տները, կենտրոնները, իսկ մենք պարզապես կհետևե՞նք դրան». Զախարովա
Ռուսաստան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «գաղութային քաղաքականությունն» այլևս չի գործում Ռուսաստանի նկատմամբ։ Այսպես նա արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի՝ Ռուսաստանում Գյոթեի ինստիտուտների գործունեության դադարեցման վերաբերյալ հայտարարությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իսկ ի՞նչ էիք սպասում։ Որ դուք կփակեք մեր տները, կենտրոնները, գլխավոր հյուպատոսությունները, կխախտեք համաձայնագրերը, իսկ մենք պարզապես կհետևե՞նք դրան։ Ո՛չ, այդ գաղութային քաղաքականությունն այլևս չի գործում», — հայտարարել է Զախարովան։
Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակման և Բեռլինում Ռուսական տան գործունեությանը վերաբերող համաձայնագրի դադարեցման մասին։ Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ն որոշել է դադարեցնել Ռուսաստանում Գյոթեի մշակութային կենտրոնների աշխատանքը, ինչպես նաև փակել Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)