Կրեմլը կոչ է արել ապահովել նավթատար նավերի անվտանգ տեղաշարժը համաշխարհային շուկաներում
Տնտեսություն
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նավթատար նավերի անվտանգ առևտրային նավարկության ապահովումն անհրաժեշտ է համաշխարհային վառելիքի շուկայի բնականոն մատակարարումների համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովի խոսքով՝ խնդիրը ոչ այնքան արտադրության ծավալների, որքան նավթի և նավթամթերքի՝ համաշխարհային շուկաներ անարգել հասնելու հնարավորության մեջ է։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Արևմուտքը փորձում է արգելափակել միջազգային տրանսպորտային միջանցքներն ու առգրավել ծովային նավերը՝ նշելով, որ Ռուսաստանը նման քայլերին պատասխանելու է համարժեք միջոցներով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)