Մոսկվան Գյումրիի ռազմաբազային այլընտրանք չի տեսնում․ Զախարովա
Ռուսաստան
Մոսկվան պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Այս մասին սեպտեմբերի 15-ի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ քննարկումները կարող են տեղի ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած՝ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների «գույքագրման» շրջանակում։
Զախարովան նշել է, որ ռազմական ոլորտում Մոսկվայի և Երևանի ավանդական համագործակցությունը և գործող մեխանիզմների աշխատանքը համապատասխանում են երկու երկրների շահերին։
«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազան ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կրող տարրերից մեկն է։ Առավել ևս, որ այս պահին որևէ շոշափելի այլընտրանք պարզապես չի երևում»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ Հայաստանում ռուսական զորախմբի ներկայությունը կարգավորվում է երկկողմ համաձայնագրերով, և Մոսկվան մտադիր է պահպանել դրանք։
«Ակնկալում ենք, որ պաշտոնական Երևանն էլ նույնպիսի մոտեցում ունի»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)