Ռուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը․ Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը և պատրաստ է բանակցությունների ու «ողջամիտ փոխզիջումների»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ուկրաինայի հարցով կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքով՝ Մոսկվան միշտ պատրաստ է եղել բանակցությունների և երբեք չի փորձել ձգձգել կամ բարդացնել դրանք։
«Մենք պատրաստ ենք ողջամիտ փոխզիջումներ փնտրել Ուկրաինայի հարցում, սակայն չենք կարող թույլ տալ, որ ՆԱՏՕ-ն հայտնվի մեր սահմանների մոտ»,- հայտարարել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ եվրոպական որոշ երկրներ Մոսկվային առաջարկում են ստեղծել ոչ հրապարակային հաղորդակցության ուղիներ։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել նման շփումներից։
Նա նաև պնդել է, որ ուկրաինական հակամարտությունը հնարավոր էր կարգավորել դեռ մեկ տարի առաջ, եթե Միացյալ Նահանգները չհեռանային Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից։
Լավրովը հայտնել է նաև, որ նախատեսում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)