Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը 

Խաչատուրյան քույրերի գործով անսպասելի զարգացում․ դատարանը նոր որոշում է կայացրել

Աշխարհ

Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշել է Կրեստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանների նկատմամբ գործող սահմանափակումները թողնել անփոփոխ՝ մերժելով աղջիկների փաստաբանների բողոքները։ Քույրերից կրտսերի՝ Մարիայի պաշտպան Յարոսլավ Պակուլինը «Կոմերսանտին» հայտնել է, որ այս գործում «սարսափելի ձգձգում» է նկատվում։ Նրա խոսքով՝ դատական նիստը, որի ընթացքում իր բողոքը մերժվել է, տեղի է ունեցել դեռ հուլիսին, սակայն որոշման պատճենը ստացել է միայն հիմա։

Պակուլինը նաև նշել է, որ Բասմանյան դատարանում բողոքի քննությունը տեղի է ունեցել այն ներկայացնելուց հինգ ամիս անց։

«Մենք պահանջում էինք վերացնել մեր պաշտպանյալների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների խախտումները»,- հայտարարել է փաստաբանը։

Միխայիլ Խաչատուրյանի սպանությունից անմիջապես հետո նրա դուստրերը կալանավորվել և տեղափոխվել էին քննչական մեկուսարան։ Սակայն հետագայում, երբ նրանց՝ որպես ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության լայնածավալ արշավ սկսվեց, նրանք ազատ արձակվեցին՝ նրանց նկատմամբ կիրառելով որոշակի գործողությունների արգելք։ Մասնավորապես, քույրերին արգելվել էր շփվել միմյանց և գործով անցնող մյուս անձանց հետ՝ բացառությամբ նրանց մոր՝ Աուրելիա Դունդուկի, ինչպես նաև արգելվել է շփվել լրատվամիջոցների հետ, օգտվել հեռախոսներից և համացանցից։

 

Ավագ քրոջ՝ Կրեստինայի պաշտպան Ալեքսեյ Պարշինը պարզաբանել է, որ սահմանափակումների մեծ մասը քննիչը հետագայում անհատական կարգով վերացրել է։ Արդյունքում աղջիկները նույնիսկ աշխատանքի տեղավորվելու հնարավորություն են ստացել։ Սակայն նրանց մինչ օրս արգելվում է խոսել լրագրողների հետ և հանդիպել միմյանց։ Քույրերը կարող էին տեսնվել միայն դատարանում կամ քննչական գործողությունների ընթացքում, մինչդեռ վերջին երկու տարիներին նման գործողություններ չեն իրականացվել։

 

Փաստաբաններն իրենց բողոքներում մատնանշել են սահմանափակումների անհամաչափ երկարատև բնույթը՝ հղում անելով Ռուսաստանի Գերագույն դատարանի  որոշմանը։ Դրա համաձայն՝ նման միջոցները պետք է լինեն «համաչափ, հիմնավորված և անհրաժեշտ», իսկ դատարանները պետք է հավասարակշռություն պահպանեն դատավարական հարկադրանքի միջոցների կիրառման հետ կապված հանրային շահի և անձի ազատության իրավունքի կարևորության միջև։

 

Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ «քույրերի հետ շփվելու արգելքի տևողությունը՝ նրանց հոգեբանական վիճակի վրա ունեցած ազդեցությամբ հասնում է դաժան վերաբերմունքի մակարդակի»։ Աղջիկները լրատվամիջոցներում հանդես գալու արգելքը ևս համարում են իրենց իրավունքների սահմանափակում, հատկապես հաշվի առնելով, որ նրանց գործը լայնորեն քննարկվում է հասարակության շրջանում։

 

Փաստաբաններն անդրադարձել են նաև Քննչական կոմիտեի քննիչի՝ քրեական գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշմանը, որը պաշտպանական կողմն անօրինական է համարում։

 

Նրանք նշել են, որ Բուտիրսկի դատարանի որոշումը, որով Միխայիլ Խաչատուրյանը հետմահու դատավարության շրջանակում մեղավոր է ճանաչվել սեռական բնույթի բռնի գործողությունների, պոռնոգրաֆիայի տարածման և առողջությանը ծանր վնաս պատճառելու համար՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 132-րդ, 242-րդ և 111-րդ հոդվածներով, արդեն օրինական ուժի մեջ է մտել։ Բացի այդ, այս տարվա գարնանը Ռուսաստանի Քննչական կոմիտեն Գլխավոր դատախազությունից պահանջ է ստացել՝ վերացնելու երկարաձգված նախաքննության ընթացքում թույլ տրված խախտումները։ Ըստ հրապարակման՝ դա փաստացի նշանակում էր գործը կարճելու ցուցում՝ հանցակազմի բացակայության հիմքով։

 

Որոշ տվյալներով՝ քննիչը դեռ գարնանը սկսել էր համապատասխան դատավարական փաստաթղթերի նախապատրաստումը, սակայն այնուհետև զեկուցագիր էր ներկայացրել թոշակի անցնելու վերաբերյալ։ Գործի նյութերը փոխանցվել էին Քննչական կոմիտեի մեկ այլ աշխատակցի, որն իր հերթին երկու քրեական գործերը միավորել էր մեկ վարույթում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Կոմերսանտը», Կրեստինան և Անգելինան անցնում էին մեկ քրեական գործով, իսկ Մարիայի վերաբերյալ քննությունն իրականացվում էր առանձին վարույթով։ Պատճառն այն էր, որ 2018 թվականին անչափահաս Մարիան հանցագործության կատարման պահին ճանաչվել էր անմեղսունակ։ Սակայն վերջերս ստացվել է լրացուցիչ դատահոգեբանական-հոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Մարիան այլևս չունի այն բժշկական օգնության կարիքը, որը նախկինում ստացել է ամբուլատոր պայմաններում։

Միաժամանակ նրան այժմ նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ քրեական պատասխանատվության ենթարկել։ Նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը, որը վերագրվում է քույրերին՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով, դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին և դրա վաղեմության ժամկետը 15 տարի է։ Սակայն Մարիայի դեպքում, քանի որ հանցագործության կատարման պահին նա անչափահաս էր, այդ ժամկետը կազմում է յոթուկես տարի և լրացել է այս տարվա հունվարի 27-ին։

 

Գործով նախաքննության ժամկետը ներկայում երկարաձգված է մինչև սեպտեմբերի 26-ը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ)
Ամենադիտված