Ծավ բնակավայրում ջրում հայտնաբերված սնդիկի պատճառով տուժածներ կա՞ն, թե ոչ. Նախարարը մանրամասնում է
Հայաստան
Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժածներ չկան։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Որևէ տուժած չունենք։ Մենք չենք սպասել, որ քաղաքացիները դիմեն, արտագնա բժշկական թիմ է մեկնել, տեղում բնակիչների հետ ենք խոսել, գանգատներն ենք լսել։ Փաստել ենք, որ ախտանշաններով որևէ քաղաքացի չունենք»,- ասել է նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ համայնքն այս ընթացքում բնակիչներին ապահովում է խմելու և կենցաղային ջրով։
Նախարարը նշել է, որ այդ կարգավորումը կպահպանվի մինչև հաջորդ փորձաքննությունների և ջրի մաքրման աշխատանքների ավարտը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)