Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ 18-ամյա աղջիկը հայտնել է՝ «Էրոն» կամրջի տակ սեռական հարաբերություն է առաջարկել, մերժումից հետո գետնին է գցել ու փորձել համբուրել Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն. դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով Արարատ լեռան դիմաց էկրան քաշեք, չտեսնենք, որ աղետաբեր պատերազմ չլինի․ Ֆարմանյան 36 ժամ ջրում․ բացառիկ լուսանկարներ Հովհաննես Գաբրիելյանի լեգենդար լողից (լուսանկարներ) Ներքին գործերի նախարարի հրամանով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ կան նոր նշանակվածներ Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանը 33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է, կա վիրավոր ԱՄՆ-ը բացահայտել է ռուսական հետախուզական ցանց․ ըստ մեղադրանքի՝ պատրաստվել են սպանություններ ու ահաբեկչական գործողություններ Եվրոպայում Իրանի հարվածներից ԱՄՆ-ի ռազմաբազաների ավերածությունների բացառիկ կադրերը․ վնասվել է նաև E-3 Sentry ինքնաթիռ #ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ Լավրովի աղմկահարույց հայտարարությունը. Պատերազմը կարող էր ավարտվել մեկ տարի առաջ (տեսանյութ) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» 

Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ընդերքի վերահսկողության ոլորտում վերջին զարգացումները ծանր հարց են առաջացնում․ ինչո՞վ է զբաղված այն պետական համակարգը, որի անմիջական պարտականությունն է վերահսկել ընդերքօգտագործումը, եթե ապօրինի հանքարդյունահանման դեպքերը մեկը մյուսի հետևից բացահայտում են իրավապահները։

Վերջին օրերին սա արդեն երկրորդ աղմկահարույց դեպքն է։

Մեկը Սյունիքի մարզի Մեղրիում էր․ առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, ինչպես նաև կաշառքի գործով Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությամբ կալանավորվեց Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, իսկ վարույթի շրջանակում խափանման միջոցներ են կիրառվել նաև այլ 6 անձանց նկատմամբ։

Երկրորդ դեպքը Գեղարքունիքի մարզի Լճաշենում է։ Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունն է տեղեկություններ ստացել և բացահայտել, որ ընկերություններից մեկը Լճաշեն գյուղում տևական ժամանակ, առանց հատուկ թույլտվության, համայնքապետարանից վարձակալած տարածքում արդյունահանում է իրականացրել։ Երեք անձ ձերբակալվել է։

Ու այստեղ տրամաբանական հարց է առաջանում․ իսկ որտե՞ղ էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Հայաստանում գործում է ոչ միայն ընդերքը վերահսկող պետական մարմին, այլև դրա կազմում՝ հատուկ Ընդերքի վերահսկողության վարչություն։ Այս համակարգը պահվում է պետական բյուջեից հենց նրա համար, որ ընդերքի ապօրինի շահագործումը ոչ թե տարիներ կամ ամիսներ անց ոստիկանները բացահայտեն, այլ մասնագիտացված տեսուչները կանխեն կամ ժամանակին արձանագրեն։

Առավել ուշագրավ է, որ Ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը ընդամենը ամիսներ առաջ ոչ թե պատասխանատվության, այլ մրցանակի է արժանացել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2026 թվականի մարտի 17-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովում հենց Վահան Գրիգորյանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը (2025 թվականին Հովհաննես Մարտիրոսյանը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է 18 մլն դրամ աշխատավարձ, որը ամսական միջին հաշվով կազմում է մոտ 1.5 մլն դրամ) Արայիկ Հարությունյանի (2025 թվականին վարչապետի աշխատակազմից ստացել է 31.5 մլն դրամ աշխատավարձ, որը ամսական միջին հաշվով կազմում է մոտ 2.6 մլն դրամ) առաջարկով նոմինացվել են «Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն» անվանակարգում։

Հիմա հարցը շատ պարզ է․ ո՞րն է այդ նորարարության արդյունքը։

Ի՞նչ տեխնոլոգիական լուծումներով է վերահսկվում Հայաստանի ընդերքը, եթե Լճաշենում տևական ժամանակ առանց հատուկ թույլտվության արդյունահանում է իրականացվել, սակայն այն հայտնաբերել են քրեական ոստիկանները։

Ինչի՞ համար է պետությունը մրցանակ տալիս ոլորտը վերահսկող պաշտոնյային, եթե նրա ղեկավարած ոլորտում տեղի ունեցող ենթադրյալ հանցագործությունները բացահայտում են ուրիշները։

Իսկ Սյունիքում՝ Նարեկ Դավթյանը

Մեղրիի դեպքն առավել ուշագրավ է մեկ այլ պատճառով։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պաշտոնական կառուցվածքի համաձայն՝ Սյունիքի տարածքային բաժնի պետը Նարեկ Դավթյանն է։ Հետևաբար, Մեղրիում ընդերքի նկատմամբ տարածքային պետական վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումը հենց նրա ղեկավարած կառույցն է։

Դավթյանի նշանակման պատմությունն ինքնին ուշագրավ է։

2025 թվականի հունիսի 6-ին ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետ Նարեկ Դավթյանին։

Ընդ որում՝ պաշտոնական հաղորդագրության մեջ Մարտիրոսյանը հենց այդ հանդիպման ժամանակ հանձնարարել է բարձրացնել վերահսկողական միջոցառումների որակը, աշխատել ՏԻՄ-երի և իրավապահների հետ ու հատկապես բացառել շահերի բախման ռիսկերը։

Իսկ ո՞վ է Նարեկ Դավթյանը

2025 թվականին Նարեկ Դավթյանը Սյունիքի մարզպետի աշխատակազմից ստացել է 4.1 մլն դրամ աշխատավարձ, որը ամսական միջին հաշվով կազմում է մոտ 340 հազար դրամ։

Նա նախկինում ղեկավարել է ՔՊ Կապանի տարածքային խորհուրդը և աշխատել Սյունիքի մարզպետարանի ֆինանսական վարչության պետի պաշտոնում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին Սյունիք կատարած այցից հետո Դավթյանին հեռացրել է ՔՊ Կապանի կառույցի ղեկավարությունից։ Հրապարակվել էր նաև, որ Փաշինյանը նույնիսկ ցանկացել է նրան հեռացնել կուսակցության շարքերից, սակայն Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի (2025 թվականին Սյունիքի մարզպետի աշխատակազմից ստացել է 18.1 մլն դրամ աշխատավարձ, որը ամսական միջին հաշվով կազմում է մոտ 1.5 մլն դրամ) միջամտությունից հետո դա տեղի չի ունեցել։ Ավելի ուշ Դավթյանի նկատմամբ աշխատանքային պարտականություններում արձանագրված թերությունների հիմքով ծառայողական քննություն է սկսվել, և նա ազատվել է նաև մարզպետարանի ֆինանսական վարչության պետի պաշտոնից։

Բայց դրանից ամիսներ անց նույն Նարեկ Դավթյանը ստացել է մեկ այլ՝ այս անգամ ընդերքի և բնապահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող կարևոր պետական պաշտոն։

Մամուլը գրել է նաև, որ Դավթյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի մտերիմ ընկերն է։

Եվ հիմա՝ նշանակվելուց ընդամենը ամիսներ անց, Սյունիքում ունենք Մեղրի հանքի աղմկահարույց գործը։ Իսկ ինչո՞վ էր զբաղված ՔՊ-ական Նարեկ Դավթյանը։

Եթե ստուգել է, բայց խախտում չի հայտնաբերել՝ ինչպե՞ս։ Ինչի՞ դիմաց։ Եթե տեղեկություն չի ունեցել, ուրեմն չի տիրապետում իրավիճակին։ Ինչո՞ւ պետք է Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտի այս գործերը։

Սրանք արդեն ոչ թե քաղաքական ինտրիգի, այլ պետական վերահսկողության արդյունավետության հարցեր են։ Ի վերջո, այդ պաշտոնյաները բավականին բարձր վարձատրվում են պետության կողմից։

Սա արդեն ՔՊ-ի համակարգային ձախողման հարց է։

Մեղրին և Լճաշենը երկու տարբեր մարզերում գտնվող երկու առանձին դեպքեր են, և դրանց վերաբերյալ քրեական վարույթները դեռ պետք է պարզեն յուրաքանչյուր անձի մեղավորության հարցը։

Երբ կարճ ժամանակում տարբեր մարզերում նման դեպքեր են ի հայտ գալիս, արդեն օրինաչափ հարց է առաջ գալիս․ ուրեմն գործ ունենք ընդերքի պետական վերահսկողության համակարգային ձախողման հետ։ Քանի որ պետական վերահսկողությունը շնորհանդես չէ, մրցանակ չէ, պաշտոն չէ։

Դրա արդյունավետությունը չափվում է շատ պարզ արդյունքով՝ պետության ընդերքը ապօրինի շահագործվո՞ւմ է, թե՞ ոչ։ Տվյալ դեպքում շահագործվում է։ Հետևաբար, Մեղրիի և Լճաշենի դեպքերից հետո պատասխան պետք է տան նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը։

Իսկ եթե քննությամբ պարզվի, որ վերահսկող մարմնի որևէ պաշտոնատար անձ իմացել է ապօրինի գործունեության մասին և չի գործել, կամ առկա են պաշտոնեական հանցագործության այլ հատկանիշներ, ապա այդ հանգամանքները ևս պետք է ստանան իրավապահների գնահատականը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ 18-ամյա աղջիկը հայտնել է՝ «Էրոն» կամրջի տակ սեռական հարաբերություն է առաջարկել, մերժումից հետո գետնին է գցել ու փորձել համբուրելՄիքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն. դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներովԱրարատ լեռան դիմաց էկրան քաշեք, չտեսնենք, որ աղետաբեր պատերազմ չլինի․ Ֆարմանյան36 ժամ ջրում․ բացառիկ լուսանկարներ Հովհաննես Գաբրիելյանի լեգենդար լողից (լուսանկարներ)Ներքին գործերի նախարարի հրամանով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ կան նոր նշանակվածներՍուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանը33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է, կա վիրավորԱՄՆ-ը բացահայտել է ռուսական հետախուզական ցանց․ ըստ մեղադրանքի՝ պատրաստվել են սպանություններ ու ահաբեկչական գործողություններ ԵվրոպայումԻրանի հարվածներից ԱՄՆ-ի ռազմաբազաների ավերածությունների բացառիկ կադրերը․ վնասվել է նաև E-3 Sentry ինքնաթիռ#ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներԼավրովի աղմկահարույց հայտարարությունը. Պատերազմը կարող էր ավարտվել մեկ տարի առաջ (տեսանյութ)Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»«Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ էՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է․ «Ժողովուրդ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Խտրականության «աստվածները» դատապարտում են «Հրապարակ»․ ՔՊ-ում կարծիքները կիսվել են ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ, և նա Էդգար Ղազարյանն է․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին Սեպտեմբերի 16/17-ին լույս չի լինելու Գազ չի լինելու Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին. ՌԴ ՊՆ Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին Ռազմական օդանավակայանի մոտ անհայտ դրոնի բեկորներ են հայտնաբերվել ԳերմանիայումԱռյուծը, Ցուլը, Երկվորյակը և Խոյը Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ սեպտեմբերի 16-ի համար Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոսկվայում սկսվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը Քա՞նի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Օգոստոսին. ՄանրամասներԷդվարդ Ասրյանը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել զորամասեր (տեսանյութ) Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վանաձորի թատրոնի տնօրենն ու դերասանը Ծավ բնակավայրում ջրում հայտնաբերված սնդիկի պատճառով տուժածներ կա՞ն, թե ոչ. Նախարարը մանրամասնում էԽաչատուրյան քույրերի գործով անսպասելի զարգացում․ դատարանը նոր որոշում է կայացրել Հազվագյուտ իրադարձություն է, որը տեղի է ունենում յուրաքանչյուր 60 տարին մեկ․ ինչ կբերի Կարմիր Կրակե Այծը կենդանակերպի բոլոր նշաններին Օձը հասել է բնակելի շենքի 7-րդ հարկ և խցանվել լոգարանումՊետք է հրաժարվենք Արծվաշենից, որպես հոգու ճիչ․ եթե այս բանն անի Փաշինյանը՝ կասեմ ազգի փրկիչնա. Աղազարյան (տեսանյութ) Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենաՌուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը․ Լավրով ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն է սկսել այն լուրերից հետո, որ Պուտինի մտերիմ գործընկեր Կրեմլյովը հովանավորել է Թրամփի որդու հարսանիքըՉեմ զարմանա, որ հերթական փորձանքը Գյումրիից բերի․ Պողոսյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Եվս մեկ քայլ՝ դեպի ԵՄ․ Լեհաստանը զորքեր է ուղարկում Ուկրաինայի սահման (տեսանյութ) Ալկոհոլիզմի հիմնական նշանները․ նարկոլոգը նշել է՝ երբ է պետք անհանգստանալ3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Իլոն Մասկը կրկին ԱՄՆ ամենահարուստ մարդն է․ Forbes Ատրակցիոնում զվարճանքը ողբերգական ավարտ է ունեցել․ կնոջ մազերը պոկվել են գլխամաշկի մեծ մասի հետՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Պեսկովը կոչ է արել վերացնել նավթի մատակարարումների նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Ամենադիտված