ԱՄՆ-ը բացահայտել է ռուսական հետախուզական ցանց․ ըստ մեղադրանքի՝ պատրաստվել են սպանություններ ու ահաբեկչական գործողություններ Եվրոպայում
Աշխարհ
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապված ցանցի բացահայտման մասին, որի անդամներին մեղադրում են ԱՄՆ-ում և այլ երկրներում թիրախավորված սպանությունների նախապատրաստման, ինչպես նաև եվրոպական երկրներում քաղաքացիական ու ռազմական ենթակառուցվածքների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ։
Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ ցանցի անդամները փորձել են ԱՄՆ-ում և այլ երկրներում հավաքագրել մարդկանց՝ հետախուզություն իրականացնելու և ռուսաստանցի ընդդիմադիրների սպանություններ կազմակերպելու համար։ Դեպքի օպերատիվ բացահայտմամբ զբաղվել է ՀԴԲ-ն։
Մեղադրանք է առաջադրվել հինգ անձի՝
63-ամյա Յուրի Խրամեևին՝ Ռուսաստանի հետախուզական ծառայությունների նախկին գնդապետ,
27-ամյա Կիրիլ Խրամեևին՝ Յուրի Խրամեևի որդուն և ՌԴ ԱԴԾ սպային,
35-ամյա Օեմիս Ռոմագոսա Դուրութիին՝ Կուբայի քաղաքացու,
35-ամյա Յայդել Դելգադո Սուարեսին, մականունը՝ «Վիկինգ»,
22-ամյա Անխել Էդուարդո Կաստրոյին՝ Վենեսուելայի քաղաքացու։
ԱՄՆ արդարադատության նախարարության համաձայն՝ ցանցը առնվազն 2024 թվականից գործել է տարբեր երկրներում։ Մեղադրանքի համաձայն՝ դրա անդամները նաև կապ են ունեցել Չեխիայում և Լիտվայում իրականացված կամ նախապատրաստված գործողությունների հետ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ իշխանությունները ընդգծում են, որ մեղադրանքները դեռևս ապացուցված չեն դատարանում, իսկ բոլոր մեղադրյալները համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)