33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է, կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Սարալանջ բնակավայրում. փոխանցում է shamshyan.com-ը։
Ժամը 15։40-ի սահմաններում 33-ամյա Մհեր Գ․-ն գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս վարած «Բելառուս» մակնիշի տրակտորով կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան կողաշրջվել է։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)