Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Որ հասցեներում լույս չի լինի Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը 

Ներքին գործերի նախարարի հրամանով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ կան նոր նշանակվածներ

Հայաստան

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով Երեկ՝ սեպտեմբերի 11-ին պաշտոնանկություններ և նոր նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Սարգսյանի հրամանով Արմեն Հարությունյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից։

ՀՀ ՆԳ նախարարի հրամանով Պավել Օրդյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ։

Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Կարեն Բունիաթյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի պետի պաշտոնից։

ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Ռաֆայել Պողոսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի պետ։

Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։

Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ է նշանակվել Արտաշես Ալեքսանյանը։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Արման Գևորգյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ, Արթուր Սահակյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության պետի տեղակալ։
  
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Անդրեյ Մանուկյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության պետ։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Վահան Հակոբյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալ։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Կարեն Մայիլյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Գևորգ Պալյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի պետ։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Կարեն Արզումանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի պետ։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Արտակ Գուրջանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի պետ։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Վազգեն Թադևոսյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի պետ։
  
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Կարեն Գևորգյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի հրամանատար։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Արման Խաչատրյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Եղեգնաձորի պահպանության բաժնի պետ։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Խաչիկ Բախբուդարյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Կենտրոնի պահպանության բաժնի պետ։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Արտյոմ Ալեքսանյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդի 1-ին գումարտակի հրամանատար։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Արմեն Ղամբարյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Մաշտոցի պահպանության բաժնի պետ։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության պետ Դավիթ Սուրենյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հափշտակությունների դեմ պայքարի բաժնի պետ Վաղինակ Մինասյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոմանոս Խլղաթյանն ազատվել է պաշտոնից։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի պետ Տիգրան Պողոսյանն ազատվել է պաշտոնից։
   
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության գվարդիայի Մաշտոցի պահպանության բաժնի պետ Ալբերտ Ազատյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից։
 
Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության հարցերով կառավարման մարմինների գործունեության համակարգման բաժնի պետ Էդգար Վաղարշակյանն ազատվել է Փրկարար ծառայությունից։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր նույնպես ոչ միայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժինների, այլ նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարզային վարչությունների պետեր ու տեղակալներ են պաշտոնանկ լինելու, որոնց մի մասը Ա․ Սարգսյանի հրամանով ազատվելու են ոստիկանության համակարգից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic
Ամենադիտված