Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն. դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
ՀայաստանՍահմանամերձ Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Բերդ և Դիլիջան խոշորացված համայնքներին բարերար Միքայել Վարդանյանը նվիրել է 10 հատ տրակտոր՝ իր հարակից գործիքներով և 5 հատ բեռնատար մեքենա: Նվիրաբերված ամբողջ տեխնիկան կծառայի 4 խոշորացված համայնքների բոլոր 60 գյուղերի ֆերմերային տնտեսություններին:
Նոր տեխնիկայի շնորհիվ գյուղացիները ժամանակին կկատարեն հողագործական աշխատանքները, մշակվող ցանքատարածությունները կմեծացնեն և կզարգացնեն մարզում գյուղատնտեսությունը: Ծրագրի իրագործման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 128 մլն դրամ:


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)