Բարի ավարտով արտակարգ դեպք․ բժիշկները փրկել են 2-ամյա երեխայի կյանքը
Արտակարգ Պատահար
Արտակարգ, բայց բարի ավարտով դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում․ բժիշկներին հաջողվել է փրկել 2-ամյա տղայի կյանքը։
Սեպտեմբերի 10-ին Շիրակի մարզի գյուղերից մեկում երեխան տան բակում ընկել է ջրի տարայի մեջ, ինչի հետևանքով նրա մոտ արձանագրվել է ջրահեղձություն։
Ահազանգից հետո հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի բժիշկներն օպերատիվ մեկնել են դեպքի վայր, երեխային ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն և տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն։
Գյումրու բժշկական կենտրոնում բժիշկները շարունակել են անհրաժեշտ բուժումը և մասնագիտական օգնության շնորհիվ կարողացել են փրկել երեխայի կյանքը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ 2-ամյա տղայի անունը Նարեկ է, և այս պահին նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
Դեպքի փաստով ոստիկանության համապատասխան բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։ Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում բացատրություն է տվել երեխայի 34-ամյա մայրը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)