Իսրայելը հայտարարել է Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի բրիգադի հրամանատարի սպանության մասին
Աշխարհ
Իսրայելի զինվորականները թիրախային հարված են հասցրել Գազայի հատվածում՝ թիրախավորելով արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևին պատկանող բրիգադի հրամանատարին։ Այս մասին հայտնել է ռազմական մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է Ռաֆահ քաղաքի հարավային մասում գտնվող ՀԱՄԱՍ բրիգադի հրամանատար Նաիլ Աբու Ուբեյդը։
Իսրայելական զինվորականների խոսքով՝ նա նաև արմատական շարժման ռազմական թևի օպերատիվ շտաբի պետն էր։ Իսրայելը նրան գնահատել է որպես «ՀԱՄԱՍ-ի ավագ ղեկավարության մեջ առանցքային դեմք»։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)