Հութիները պնդում են, որ Մարիբ նահանգում խոցել են սաուդյան F-15 ինքնաթիռ
Աշխարհ
Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման զինված ուժերը Սաուդյան Արաբիային պատկանող F-15 կործանիչ են խոցել Եմենի կենտրոնական Մարիբ նահանգում, ըստ շարժման պաշտոնական խոսնակ Յահյա Սարիայի։
«Եմենի զինված ուժերին հաջողվել է Մարիբ նահանգի երկնքում խոցել Սաուդյան Արաբիայի F-15 կործանիչ», - գրել է նա Telegram-ում։ Սարիան հավելել է, որ կործանիչը խոցվել է «տեղական արտադրության զենիթային հրթիռով»։
Իրավիճակը Եմենում կտրուկ սրվեց սեպտեմբերի սկզբին, երբ ապստամբական շարժումը հարձակում սկսեց երկրի հարավ-արևմուտքում։ Ցամաքային առաջխաղացմանը զուգահեռ, հութիները սկսեցին հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Կարմիր ծովի ափին և Թաիզի ծայրամասերին՝ ձգտելով կտրել Մոչա մուտքը և առաջխաղանալ ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող տարածքների ուղղությամբ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)