Reuters. Սեպտեմբերի 15-ին Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը չորս նավ
Աշխարհ
Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազագույնի է հասցվել։ Սեպտեմբերի 15-ին ջրային ճանապարհը հատել է ընդամենը չորս նավ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Kpler վերլուծական ընկերությանը։
Վերլուծաբանները նշում են, որ այս նավերից ոչ մեկը նավթի գերբեռնատար կամ հեղուկացված բնական գազի տանկեր չէր։
Մերձավոր Արևելքի հակամարտությունից առաջ նեղուցով սովորաբար ամեն օր անցնում էր մոտավորապես 125 խոշոր առևտրային նավ, այդ թվում՝ բեռնատարներ, կոնտեյներային նավեր, տանկերներ և գազատարներ, որոնք տեղափոխում էին աշխարհի օրական նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մոտ 20%-ը։
ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը Միացյալ Նահանգները վերսկսեց լայնածավալ հարվածները Իրանի դեմ՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրերի պայմանները խախտելու մեջ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)