108 կգ նիհարելուց հետո 29-ամյա կինը հաշմանդամություն է ձեռք բերել
Հասարակություն
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Նադին Հեթչեթը 18 տարեկանում որոշել է նիհարել և ստամոքսի փոքրացման վիրահատության ենթարկվել, որից հետո կորցրել է 108 կիլոգրամ։ Սակայն վիրահատությունից հետո նրա մոտ ծանր բարդություններ են առաջացել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Վիրահատությունից հետո Հեթչեթը սկսել է ուժեղ ցավեր և հաճախակի փսխումներ ունենալ, չի կարողացել նորմալ ուտել ու խմել, իսկ ավելի ուշ նրա տեսողությունը վատացել է և ոտքերի զգացողությունը՝ նվազել։ Հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է Վերնիկեի էնցեֆալոպաթիա՝ B1 վիտամինի պակասով պայմանավորված վիճակ, որը կարող է վնասել ուղեղն ու նյարդային համակարգը։
Կինը յոթ ամիս անցկացրել է հիվանդանոցում և դուրս գրվելուց հետո մնացել է հաշմանդամ։ Նրա խոսքով՝ դեպքից 11 տարի անց միայն հիմա է կրկին սովորում քայլել, մինչդեռ շարունակում է տառապել տեսողության խնդիրներից, քրոնիկ սրտխառնոցից, մշտական հոգնածությունից և ցավերից։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)