«Կալասը եվրոպացիներին անհեթեթ վիճակի մեջ է դնում». Զախարովա
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությունները, իր գնահատմամբ, եվրոպացիներին «անհեթեթ վիճակի մեջ են դնում»։
Զախարովայի խոսքով՝ Կալասը բացասական վերաբերմունք է առաջացնում այն մարդկանց շրջանում, որոնց համար կարևոր է Արևմտյան Եվրոպայի ապագան։ Նա պնդել է, որ դիվանագիտության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների և բիզնեսի ոլորտների մասնագետները մտահոգությամբ են հետևում Կալասի հրապարակային հայտարարություններին։
«Նրանք հասկանում են, որ իրենց պարտադրված այս անձը խոսելու է իրենց անունից, բացարձակ անհեթեթություններ է ասելու և նրանց դնելու է ապուշ վիճակի մեջ»,- ասել է Զախարովան։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)