Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հայաստան
Սեպտեմբերի 16-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության առանձին շրջաններում կեսօրից հետո հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 17-20 մ/վրկ-ի։ Սեպտեմբերի 16-ին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Սակայն սեպտեմբերի 18-19-ին հանրապետությունում կարձանագրվի ջերմաստիճանի աստիճանական նվազում՝ 5-7 աստիճանով։
Մի շարք տարածաշրջաններում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և Երևանում, պահպանվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)