Տղամարդը տապակած հավ է կերել և քիչ է մնացել մահանա վտանգավոր վարակից
Հասարակություն
Մեծ Բրիտանիայում 64-ամյա Ուդհյամ Ամինը ծանր վիճակում է հայտնվել տեղի փաբում տապակած հավ ուտելուց հետո։ Դեպքի մասին հայտնում է Daily Mirror-ը։
Ընթրիքից հետո տղամարդու մոտ որովայնի ուժեղ ցավեր են սկսվել։ Հիվանդանոցում բժիշկները նրա մոտ հայտնաբերել են Campylobacter բակտերիայով վարակ, որը հանգեցրել է սեպսիսի, այնուհետև՝ բազմաօրգանային անբավարարության։ Ամինի սիրտը կանգ է առել, իսկ ներքին օրգանները սկսել են մեկը մյուսի հետևից դադարել նորմալ գործել։
Տղամարդուն տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և դեղորայքային կոմայի մեջ պահել երկու շաբաթ։ Չնայած բժիշկների մտահոգիչ կանխատեսումներին՝ նա ուշքի է եկել և աստիճանաբար սկսել վերականգնվել։ Ծանր հիվանդությունից հետո Ամինը ստիպված է եղել կրկին սովորել քայլել և խոսել։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)