Մարդանման ռոբոտները առաջիկա 3-5 տարում կարող են հայտնվել մարդկանց տներում
Գիտություն և Մշակույթ
Առաջիկա երեքից հինգ տարվա ընթացքում Ռուսաստանում մարդանման ռոբոտները կարող են օգտագործվել որպես տնային օգնականներ։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է «АТМ Альянс» ընկերության ներկայացուցիչ Իվան Դուբովիցկին։
Նրա խոսքով՝ ներկայում ակտիվորեն փորձարկվում են տարբեր մարդանման ռոբոտներ։ Տյումենում անցկացվող TNF արդյունաբերական-էներգետիկ համաժողովում, օրինակ, ներկայացվել են Գարիկ և Պլատոն անուններով երկու ռոբոտներ, որոնք շփվում են այցելուների հետ և տեղեկություններ տրամադրում ցուցադրությունների մասին։
Ռոբոտների զանգվածային կիրառման հիմնական խոչընդոտն առայժմ անվտանգությունն է․ անհրաժեշտ է ավելի հուսալի և փորձարկված ծրագրային ապահովում։ Ապագայում նախատեսվում է, որ ռոբոտների համար հնարավոր կլինի առանձին գործառույթներ ձեռք բերել՝ ինչպես հավելվածները․ դրանք կարող են աշխատել որպես տնային օգնական, ինչպես նաև կիրառվել արտադրությունում կամ պահեստներում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)