Ինչո՞ւ է աստղագիտական աշունը տարբեր տարիներին սկսվում սեպտեմբերի 22-ին կամ 23-ին․ աստղաֆիզիկոսի պարզաբանումը
Գիտություն և Մշակույթ
Աստղագիտական աշնան մեկնարկի ամսաթիվը կարող է տարեցտարի փոխվել՝ ընկնելով սեպտեմբերի 22-ին կամ 23-ին։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կուբանի պետական համալսարանի աստղաֆիզիկական աստղադիտարանի ղեկավար Ալեքսանդր Իվանովը, պատճառը Երկրի ուղեծրի առանձնահատկություններն ու Արեգակի շուրջ նրա շարժման անհավասար արագությունն են։
Մասնագետի խոսքով՝ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ կատարելու համար Երկրին անհրաժեշտ է մոտ վեց ժամ ավելի, քան կազմում է սովորական օրացուցային տարին։ Այդ տարբերությունը, ինչպես նաև նահանջ տարիների համակարգը հանգեցնում են նրան, որ աշնանային գիշերահավասարի ճշգրիտ պահը տարեցտարի տեղաշարժվում է։
2026 թվականին աշնանային գիշերահավասարը կլինի սեպտեմբերի 23-ին։ Այդ ժամանակ Արեգակը կհատի երկնային հասարակածը, և Հյուսիսային կիսագնդում կսկսվի աստղագիտական աշունը, իսկ Հարավայինում՝ գարունը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)