P. Diddy-ի դուստրերը համարձակ կերպարներով հայտնվել են Նյու Յորքի նորաձևության շաբաթում
Աշխարհ
Ամերիկացի ռեփեր P. Diddy-ի՝ Շոն Քոմբսի 19-ամյա երկվորյակ դուստրերը՝ Դ’Լիլա Սթար Քոմբսը և Ջեսի Ջեյմս Քոմբսը, մասնակցել են Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակում անցկացված LaQuan Smith բրենդի ցուցադրությանը։ Այս մասին հայտնում է Page Six-ը։
Քույրերը ներկայացել են խորը դեկոլտեով կարճ զգեստներով․ Դ’Լիլան ընտրել է կարմիր, իսկ Ջեսին՝ սև զգեստ։ Նրանք կերպարները լրացրել են ոսկեգույն փոքրիկ պայուսակներով, բաց սանդալներով և Alexis Bittar-ի երկար ականջօղերով։
P. Diddy-ն 2025 թվականի հոկտեմբերին դատապարտվել է 4 տարի 2 ամիս ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով անձանց տեղափոխման երկու դրվագով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)