Չինաստանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ բացելու համար
Աշխարհ
Չինաստանի իշխանությունները կոչ են անում արդյունավետ միջոցներ ձեռնարկել Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ բացելու համար, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին արդյունավետ միջոցներ ձեռնարկել Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ բացելու, միջազգային նավագնացության երթուղիներով անարգել և անվտանգ նավարկություն ապահովելու, ինչպես նաև միջազգային էներգետիկ փոխադրումների և մատակարարման շղթաների կայունությունը ապահովելու համար», - Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը մեջբերել է Վանի խոսքերը Պեկինում իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)